MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» ոչ-ոքի` 2:2 է խաղացել «Սան Դիեգոյի» հետ: Դաշտի տերերի գոլերից մեկը խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 930-րդ գոլն է խփել կարիերայում: «Ինտեր Մայամիի» կազմում գոլի հեղինակ է դարձել նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: