Անկախության 35-ամյակի առթիվ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ

Անկախության 35-ամյակի առթիվ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ


Հայաստանի Հանրապետության 35-ամյակի առթիվ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ: 


 


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.


1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝


Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ


2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝


Հայկ Վասակի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի խորհրդական


Անի Միշայի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի քարտուղար


Լենա Կարենի ԹԵՐԶԻԿՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար»:


 


ՀՀ ԱԳՄԱ նախարարություն


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment