Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհը պատրաստ չէ համավարակներին, և որ առաջնորդները պետք է համաձայնության գան կոնկրետ գործողությունների շուրջ։
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ այս շաբաթ աշխարհի առաջնորդները կհավաքվեն Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ վերահաստատելու համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման իրենց հանձնառությունները։
«Քաղաքական հռչակագրում հստակ նշվում է, որ աշխարհը բավականաչափ պատրաստ չէ դրան»,-ասել է նա սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։
Ըստ Գեբրեյեսուսի՝ այս մարտահրավերը լուծելու համար անհրաժեշտ են կոնկրետ, չափելի և անհապաղ քայլեր։
«Սա նշանակում է տեղական և ազգային մակարդակներում կարողությունների զարգացում և ամրապնդում՝ համաճարակաբանական հսկողության, լաբորատորիաների, վաղ նախազգուշացման համակարգերի, ինչպես նաև վարակների կանխարգելման և վերահսկման միջոցով», — ասել է նա։
Ինչպես ընդգծել է կազմակերպության գլխավոր տնօրենը, կարևոր է, որ առաջնորդներն ավարտեն աշխատանքը համավարակի մասին համաձայնագրի հարուցիչների հասանելիության և օգուտների բաշխման վերաբերյալ հավելվածի վրա։