Սամարղանդում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում կայացավ 6-րդ տուրը։ Հայաստանի կանանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին։
Մեր շախմատիստուհիներից հաղթանակներ գրանցեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը։
6 խաղափուլից հետո մեր թիմը ունի 5 հաղթանակ, 1 պարտություն և 10 միավորով շարունակում է պայքարել բարձր տեղերի համար։