Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առիթով, նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Լուսանկարները՝ նախագահի պաշտոնական կայքէջից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment