Cyber Fusion-ը ստեղծում է հայկական քառոտանի ռոբոտային հարթակ

Cyber Fusion-ը ստեղծում է հայկական քառոտանի ռոբոտային հարթակ

Հայաստանում ռոբոտաշինությունը վաղուց արդեն միայն երազանք չէ։ 3.5 տարի առաջ ստեղծված Cyber Fusion-ը փորձում է այն վերածել ինժեներական իրականության՝ նպատակ ունենալով Հայաստանը տեսնել ռոբոտներ նախագծող և արտադրող երկրների շարքում։

Ընկերությունն աշխատում է ռոբոտի ստեղծման ամբողջ շղթայի վրա՝ մեխանիկայից ու էլեկտրոնիկայից մինչև ծրագրակազմ։ Առաջին արդյունքը Ayg-ն է՝ քառոտանի ռոբոտային հարթակ, որը ստեղծվել և զարգացվում է Cyber Fusion-ի թիմի կողմից և կարող է հիմք դառնալ տարբեր՝ կրթական, հետազոտական ու մասնագիտացված կիրառությունների համար։

Բայց ընկերության հիմնական նպատակը մեկ ռոբոտ ստեղծելը չէ։ Cyber Fusion-ը փորձում է ձևավորել այն գիտելիքն ու ինժեներական փորձը, որի շնորհիվ Հայաստանում ռոբոտ ստեղծելը մի օր այլևս բացառիկ իրադարձություն չի լինի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment