Փոփոխություններ՝ Բյուրեղավանի ավագանու որոշումներում․ նախագիծը ներկայացվել է քննարկման

Iravaban.net-ը հայտնում է, որ Բյուրեղավան համայնքի ավագանու մի շարք որոշումներում նախատեսվում է փոփոխություններ կատարել։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի կազմման համար հիմք է ընդունել  ««Համայնքային ծառայության մասին»   օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 28-ի ՀՕ-393-Ն օրենքը, համաձայն որի՝  «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի ամբողջ տեքստում «աշխատակազմի քարտուղար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինվել են «աշխատակազմի ղեկավար» բառերով: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը սույն օրենքի ուժով համարվում է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար՝ առանց պաշտոնից ազատման:

Միաժամանակ,  հիմք է ընդունվել ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-404-Ն օրենքը, որով նախատեսված է, օրենքի ամբողջ տեքստում «աշխատակազմի քարտուղար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով: 

Ելնելով վերոգրյալից և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 04-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մի շարք հրամաններում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի մի շարք հրամաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետեւթյան տարածքային կառավարման նախարարի 2026 թվականի նոյեմբերի 20-ի N 203-Ա հրամանում փոփոխություն կատարելու մասին»  N 2346-Ա հրամանի, որի 10-րդ կետով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանը հաստատելու մասին N 352-Ա հրամանով հաստատված անվանացանկում «աշխատակազմի քարտուղար» բառերը փոխարինվել են «աշխատակազմի ղեկավար» բառերով` նախագծով համապաստան փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու մի շարք որոշումներում։

Առաջարկվող կարգավորման նպատակը

1) Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու մասին» N 08-Ն որոշման.

2) Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշման.

3) Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 15-Ն որոշման.

4) Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 74-Ն որոշման

համապատասխանեցումը  Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 04-ի N 2346-Ա հրամանին։ 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ Բյուրեղավան համայնքի բյուջեում էական փոփոխություններ չեն նախատեսվում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Համայնքային ծառայության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 04-ի N 2346-Ա հրամանից բխող Բյուրեղավան համայնքի ավագանու որոշումները կհամապատասխանեցվեն կատարված փոփոխություններին։

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը կամ բացակայությունը

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»    Բյուրեղավան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։ 

Լուսանկարը՝ Բյուրեղավան համանքի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment