Թրամփ. Ռուսաստանը պատերազմի պատճառով «կորցրել է վերահսկողությունը» դիզվառելիքի նկատմամբ

Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել ավարտել պատերազմը Ուկրաինայում՝ այն որակելով «խայտառակություն», որի հետևանքով տուժում է ամբողջ աշխարհը:

«Ռուսաստանը դժբախտաբար կորցրել է վերահսկողությունը Դիզելային Վառելիքի արտադրության նկատմամբ Ուկրաինայի հետ իր Պատերազմի պատճառով», – գրել է Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում, – «Նրանց մեծ թվով Դիզելային վառելիքի վերամշակման գործարաններ պայթեցվել են և առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել»:

«Այս ծիծաղելի և երբեք չվերջացող Պատերազմը Ուկրաինայի հետ պետք է ավարտվի: Ամբողջ աշխարհն է տուժում, մինչ 25 հազար մարդ, մեծամասամբ՝ զինվորներ, սպանվում են ամեն ամիս: Ինչպիսի խայտառակություն», – ընդգծել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահը պետք է դադարեցնի հարվածները Ռուսաստանում դիզվառելիքի արտադրությանը, և հայտնել, թե խոսել է Զելենսկու հետ այդ թեմայով: Դրանից օրեր անց Թրամփը վստահեցրել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին:

Չնայած ԱՄՆ նախագահի հավաստիացումներին՝ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածները միմյանց էներգետիկ օբյեկտներին:

Leave a Comment