Կորյուն Սերոբյանը և Ծովակ Մնացականյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով


 


Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը:


 


«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.


Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը և ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը»:


 


 ՀՀ գլխավոր դատախազություն


 


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment