Դատախազ Արմեն Փանոսյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել

Iravaban.net-ը նախագահի աշխատակազմից տեղեկանում է, որ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Լուսանկարը՝ Արդարադատության ակադեմիայի

Leave a Comment