Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրապարակում է կատարել Հայաստանի Անկախության տոնի առիթով։ Հրապարակման մեջ, մասնավորապես՝ ասված է․
«Շնորհավորում ենք Հայաստանին Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ:
Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդի կողքին է սեփական ապագան կերտելու ճանապարհին՝ հիմնված ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության, խաղաղության ու բարեկեցության վրա»։
Լուսանկարը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության