ՀՀ պետական բարձր պարգևներ՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներին

Անկախության տոնի և Հայկական ռադիոյի 100-ամյա հոբելյանի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի և երկարամյա նվիրված աշխատանքի համար Հանրային ռադիոյի մեր գործընկերները պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով․

Մովսես Խորենացու մեդալով՝

Սարգիս Նաջարյան – Հայաստանի հանրային ռադիոյի մշակութային հաղորդումների բաժնի խմբագիր-հեղինակ, հաղորդավար

Վարուժան Օլքինյան – Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ, հաղորդավար

Երախտագիտության մեդալով՝

Կարինե Գևորգյան – Հայաստանի հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների բաժնի ղեկավար-գլխավոր խմբագիր

Արթուր Իսպիրյան – Հայաստանի հանրային ռադիոյի ձայնագրությունների և ֆոնդավորման բաժնի ղեկավար

Leave a Comment