Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ (PAN.am)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր և Բելառուսի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձը հրապարակվել է Բելառուսի նախագահի կայքում:

Շնորհավորական ուղերձում ասվել է․

«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ձգտումը ազատ և ինքնուրույն զարգացմանն ու իրենց հարուստ մշակույթի պահպանմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Բելառուսի ղեկավարը նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվել է լուրջ մարտահրավերների, ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերն առանձնահատուկ արժեք են ստացել։

«Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը, որն ամուր հիմք է բաց և կառուցողական գործընկերության համար»,- ընդգծել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։

«Թող յուրաքանչյուր տանը տիրեն համերաշխություն և ուրախություն»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։

Leave a Comment