Զարգացում, ոչ թե հանձնում․ սա է մեր հիմնական գաղափարախոսությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը ծառատունկ է արել Տիգրանաշենում

«Ուժեղ Հայաստանի» անդամները ծառատունկ են արել Տիգրանաշենում, որը կոչելու են «Անկախության պարտեզ»։

«Այս քայլը խորհրդանշում է զարգացում, այլ ոչ թե հանձնում։ Զարգացում, ոչ թե հանձնում․ սա է մեր հիմնական գաղափարախոսությունը։ Բացի ծառատունկից գլեմփինգի տուրիստական ծրագիր ենք նաև առաջարկելու, կհրապարակենք մոտակա ժամանակները, կդիմենք շինթույլտվության, որ այս տարածքում տուրիստական գլեմփինգ զոնա սարքենք։ Երևանից մի քանի տասնյակ րոպեի հեռավորության վրա է, որ մարդիկ գան այստեղ տուրիստական շարժ լինի, որ մարդիկ չթողնեն դուրս գան»,- ծառատունկի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Leave a Comment