Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Մոսկվայի և Երևանի միջև համագործակցությունը ծառայում է երկու երկրների ժողովուրդների շահերին։
«Ռուս-հայաստանյան համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, ծառայում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին», — գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը իր հայ գործընկեր արարատ Միրզոյանին ուղղված հեռագրում։
Լավրովը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին և նրա նախարարության աշխատակիցներին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։