
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անկախությունը սեփական ճակատագիրը սեփական կամքով որոշելու իրավունք է, այդ որոշումն ինքնուրույն իրականացնելու կարողություն և դրա հետևանքների համար պատասխանատվություն։
Անկախությունը մեկ օրվա ձեռքբերում չէ։ Այն ամեն օր պահպանվող, պաշտպանվող և կառուցվող անանց արժեք է։
Պետականության ուժը չափվում է ոչ միայն նրանով, թե ինչպես է ժողովուրդը ձեռք բերել անկախությունը, այլև նրանով, թե ինչ պետություն է կարողանում կառուցել այդ անկախության շնորհիվ։
Անկախությունը սոսկ պատմության էջ չէ։ Այն նախևառաջ ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ»:
Աղբյուրը` Սենոր Հասրաթյան