Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Եռաբլուր

Անկախության օրվա առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։

Ավելի վաղ Գարեգին Երկրորդն ուղերձ էր հղել Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ՝ ընդգծելով, որ ներկայիս պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել և համախմբվել հայրենիքի շուրջ։

«Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին», – ասված է կաթողիկոսի ուղերձում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment