«Միացյալ Ռուսաստանը» հաղթում է Պետդումայի ընտրություններում․ ԿԸՀ

«Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը (“Единая Россия”) Պետդումայի իններորդ գումարման ընտրություններում ստացել է ձայների 57,87 տոկոսը։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է սեպտեմբերի 21-ի գիշերը՝ քվեաթերթիկների 87,9 տոկոսի հաշվարկից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունն է՝ 13,84 տոկոսով։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 8,86 տոկոսը, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7,94 տոկոսը, իսկ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 4,95 տոկոսը։ Վերջինս դեռևս չի հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։

Համեմատության համար՝ 2021 թվականի Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստանը» ստացել էր ձայների 49,82 տոկոսը։

Իշխող կուսակցության թեկնածուներն առաջատար են նաև 225 միամանդատ ընտրատարածքներից 208-ում։ Նախնական արդյունքների պահպանման դեպքում «Միացյալ Ռուսաստանը» կստանա սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ 301-ից ավելի մանդատ։

Պետդումայի 2026 թվականի ընտրությունները

Ռուսաստանի եռօրյա խորհրդարանական ընտրություններն անցկացվել են նաև Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։ Պատերազմին դեմ հանդես եկող խոշոր կուսակցություններից «Յաբլոկոն» չի մասնակցել ընտրություններին։

Գերմանիան և Եվրամիությունը քննադատել են ընտրությունների անցկացումը՝ մատնանշելով դրանց «բեմադրված բնույթը» և ընդդիմության նկատմամբ գործադրվող ճնշումները։

Leave a Comment