ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:

5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։ Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Leave a Comment