
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Միացյալ Նահանգները կիսում է Հայաստանի ուրախությունը՝ նշելու անկախության վերականգնման 35-ամյակը և արժևորելու այն առաջընթացը, որը ձեր երկիրն արձանագրել է ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի ճանապարհին։
Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականն իրագործելու ուղղությամբ։
Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի կապակցությամբ»։