Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլին» ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության երկրորդ փուլում արտագնա խաղում պարտություն է կրել հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսից»։
Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի՝ 2:1 հաշվով հաղթանակով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը սաուդյան ակումբ էր տեղափոխվել «Կրասնոդարից», խաղադաշտում է անցկացրել ողջ հանդիպումը:
Փլեյ-օֆֆի այս ցանցի հաղթողը գլխավոր եզրափակչում ուժերը կչափի մրցաշարի գործող չեմպիոնի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։