Բիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի

Բիաթլոնի միջազգային միության (IBU) գործկոմի անդամ, սլովենացի Տիմ Ֆարչնիկը ընտրվել է կազմակերպության նոր նախագահ։ Ընտրությունը տեղի է ունեցել IBU-ի կոնգրեսում։ Ֆարչնիկը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր։

Նա կփոխարինի Օլե Դալինին, որը հեռանում է պաշտոնից՝ IBU-ի ղեկավար մարմիններում պաշտոնավարման թույլատրելի առավելագույն ժամկետի լրանալուց հետո։ Դալինը երկու քառամյա ժամկետ ղեկավարել է միությունը։

Leave a Comment