Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Ազգերի լիգայի C2 խմբի խաղերին ընդառաջ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումը անցկացրել է այսօր։ Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Թիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը կմիանան թիմին սեպտեմբերի 21-ին։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի թիմին, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի ընտրանուն։