Մարկ Ցուկերբերգ, ես ուզում եմ մենամարտել քեզ հետ․ Ծառուկյան

Արման Ծառուկյանը մեկնաբանել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ տարած փայլուն հաղթանակը UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում և մարտահրավեր նետել Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։

«Մեծ շնորհակալություն, Լոս Անջելես։ Սիրում եմ ձեզ, ժողովուրդ։ Այսօր Լոս Անջելեսը հիանալի երեկո անցկացրեց։ Բնականաբար, տիտղոսային մենամարտի իրավունք վաստակելու համար ինձ վաղաժամ և վառ հաղթանակ էր պետք։ Իմ ժամն եկավ արդեն առաջին ռաունդում, ինքներդ ամեն ինչ տեսաք։ Արմունկով առաջին հարվածը մի մարզչիս աշխատանքի արդյունքն էր, երկրորդը՝ մյուսի։ Մարկ Ցուկերբերգ, ես ուզում եմ մենամարտել քեզ հետ»,- նշել է Ծառուկյանը մենամարտից անմիջապես հետո:

Leave a Comment