ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս «արհեստական բանականություն» անվանումը, առաջարկել է այն վերանվանելու երեք տարբերակ և Truth Social-ում քվեարկություն է նախաձեռնել։
«Շատերը կարծում են, որ «արհեստական բանականություն» տերմինը ոչ ճշգրիտ է և այնքան էլ տեղին չէ ԱԲ-ն կամ արհեստական բանականությունը բնութագրելու համար։ Այս նոր երևույթը նկարագրելու ավելի նրբագեղ և ճշգրիտ տարբերակներ կարող են լինել «գերագույն բանականություն» (ԳԲ), «ծայրահեղ բանականություն» (ԾԲ) կամ «վերին բանականություն» (ՎԲ)։ Սա հարցում է, և ես շնորհակալ կլինեմ բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն քվեարկությանը։ Ո՞ր անվանումն է առավել համապատասխանում այս արագ զարգացող «հեղափոխությանը»»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Այս պահին 42 տոկոսով առաջատար է «գերագույն բանականություն» անվանումը։