10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

20 Սեպտեմբերի, 2026

«2019թ․ հետազոտություն ենք արել 10 տարեկանների շրջանում, արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն․․․ Ուսուցիչները դժվարությամբ են մասնակցում ատեստավորմանը, մեծ դիմադրություն է տեղի ունենում․ դրանք են փաստերը․․․ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ իրողությունների հետ առերեսվենք»,- այս մասին Բուն TV-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«30 տարի ՀՀ-ում դպրոցն եղել է ընտրակաշառքի, կեղծիքի, իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր, որ գոնե տնից դուրս գալու տեղ ունենա․ տնից դուրս գալու համար ընդունվել են աշխատանքի, և մենք այս պրոբլեմների հետ պետք է առերեսվենք»,- հավելել է Փաշինյանը։

Leave a Comment