23:18 19.09.2026
AFP․ Եմենի հարավում մարտերի հետևանքով մեկ օրում առնվազն 48 մարդ է զոհվել
Վերջին 24 ժամվա ընթացքում Եմենի հարավում կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շարժման (հութիների) միջև մարտերի հետևանքով առնվազն 48 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով երկու կողմերի ռազմական աղբյուրներին։ Կառավարական ուժերի աղբյուրների տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 17 զինծառայող։ «Անսար Ալլահ» շարժման աղբյուրներն իրենց հերթին հայտնել են իրենց 31 մարտիկի մահվան […] …
23:09 19.09.2026
Իրանը դեռ որոշում չի կայացրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագից դուրս գալու վերաբերյալ
Իրանը շարունակում է հետևել հանգուցյալ Ալի Խամենեիի ֆեթվային՝ միջուկային զենքի մշակման արգելքի վերաբերյալ, և առայժմ որոշում չի կայացրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ «Մենք շարունակում ենք հետևել հանգուցյալ գերագույն առաջնորդի ֆեթվային և չենք փոխել մեր միջուկային դոկտրինը, սակայն չգիտենք, […] …
22:56 19.09.2026
Թրամփի վարչակազմը չի համարում, որ Իրանի հետ պատերազմը շարունակվում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի հետ հակամարտությունը չի դիտարկում որպես շարունակվող պատերազմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ «Վարչակազմը սա շարունակվող պատերազմ չի համարում,- Salem News Channel-ին տված հարցազրույցում ասել է նա։- Այժմ դիվանագիտական բանակցություններ են ընթանում հակամարտության մնացած հատվածը կարգավորելու, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելու շուրջ»։ […] …
21:33 19.09.2026
Չեչնիայում ընտրատեղամասերում հարսանիքներ են անցկացվել
Չեչնիայի Նադտերեչնի շրջանի երկու ընտրատեղամասերում հարսանեկան հանդիսություններ են անցկացվել։ Հարսները հարսանիքի օրը եկել են քվեարկելու, որից հետո ընտրատեղամասերում շարունակվել են ավանդական տոնական արարողություններն ու պարերը։ «Սովորական ընտրատեղամասը հայտնվել է իսկական չեչենական հարսանիքի կենտրոնում՝ վառ, շքեղ, աղմկոտ և գեղեցիկ։ Իր կյանքի նոր էջի մեկնարկի օրը հարսը եկել է քվեարկելու։ Նադտերեչնի շրջանում ընտրատեղամասերում միանգամից երկու հարսանիք են […] …
21:14 19.09.2026
Նիդեռլանդների վարչապետը Հաագայի ցույցերի մասնակիցներին մեղադրել է ոստիկանության վրա հարձակվելու մեջ
Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետտենը Հաագայի կենտրոնում գտնվող Մալիվելդ հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներին մեղադրել է ոստիկանության հետ բախումների ձգտելու և իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ «Այսօր Մալիվելդում անկարգությունների մասնակիցները միտումնավոր փորձում էին առճակատման գնալ ոստիկանության հետ։ Իրավապահների նկատմամբ բռնություն էր կիրառվում, հնչում էին ծայրահեղ աջ և հակասեմական զզվելի կարգախոսներ, ցուցադրվում էին նացիստական ողջույններ»,- X-ում […] …
21:00 19.09.2026
Լիբանանի հարավում պայթեցվել է իսրայելական բանակի ինժեներական մեքենան
Լիբանանի հարավում պայթեցվել է իսրայելական բանակի ինժեներական մեքենան, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Հարավային Լիբանանի, այսպես կոչված, անվտանգության գոտում, որը վերահսկվում է իսրայելական բանակի կողմից։ Մեքենան պայթեցվել է պայթուցիկ սարքով, որը, ըստ իսրայելական կողմի, շիական «Հեզբոլլահ» շարժման զորամասերի կողմից է տեղադրվել։ Պայթյունի հետեւանքով երկու իսրայելցի զինվորականներ թեթեւ վնասվածքներ են […] …