AFP․ Եմենի հարավում մարտերի հետևանքով մեկ օրում առնվազն 48 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Եմենի հարավում կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շարժման (հութիների) միջև մարտերի հետևանքով առնվազն 48 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով երկու կողմերի ռազմական աղբյուրներին։

Կառավարական ուժերի աղբյուրների տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 17 զինծառայող։ «Անսար Ալլահ» շարժման աղբյուրներն իրենց հերթին հայտնել են իրենց 31 մարտիկի մահվան մասին։

Մարտերը տեղի են ունենում Լահջի և Թաիզի նահանգների սահմանին։ Կառավարական աղբյուրների պնդմամբ՝ զորքերին հաջողվել է հետ վերցնել նախորդ օրը շարժման գրաված դիրքերի մոտ կեսը։ Միևնույն ժամանակ, «Անսար Ալլահ»-ի աղբյուրները AFP-ին հայտնել են Լահջի և Թաիզի սահմանին իրենց ուժերի առաջխաղացման մասին։

Leave a Comment