Իրանը շարունակում է հետևել հանգուցյալ Ալի Խամենեիի ֆեթվային՝ միջուկային զենքի մշակման արգելքի վերաբերյալ, և առայժմ որոշում չի կայացրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Մենք շարունակում ենք հետևել հանգուցյալ գերագույն առաջնորդի ֆեթվային և չենք փոխել մեր միջուկային դոկտրինը, սակայն չգիտենք, թե ինչ տեղի կունենա ապագայում։ Մենք առայժմ որոշում չենք կայացրել Չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ, և այս հարցը կախված է Վաշինգտոնի վարքագծից»,- Al Jazeera-ին տված հարցազրույցում ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, Ռեզայիի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանին հնարավորություն են տալիս դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից։