Թրամփի վարչակազմը չի համարում, որ Իրանի հետ պատերազմը շարունակվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի հետ հակամարտությունը չի դիտարկում որպես շարունակվող պատերազմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Վարչակազմը սա շարունակվող պատերազմ չի համարում,- Salem News Channel-ին տված հարցազրույցում ասել է նա։- Այժմ դիվանագիտական բանակցություններ են ընթանում հակամարտության մնացած հատվածը կարգավորելու, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելու շուրջ»։

Ջոնսոնի կարծիքով՝ հակամարտությունը գտնվում է ավարտական փուլում։

«Կարծում եմ՝ մենք գտնվում ենք ավարտական փուլում։ Կարծում եմ՝ շուտով այս ամենը կկարգավորվի»,- հավելել է նա։

Leave a Comment