Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Հայաստանի տղամարդկանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Առաջին տուրում տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, իսկ կանանց թիմը՝ 3,5։0,5 հաշվով Հոնկոնգին։ Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ կանանց ընտրանին հաղթել էր Սինգապուրին։

Երրորդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության էր հասել Շվեդիայի նկատմամբ, կանանց հավաքականը՝ 4:0 հաշվով Խորվաթիայի նկատմամբ։

Leave a Comment