Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնություն է ձեռք բերել։ Ըստ այդմ՝ ամերիկյան կողմը Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ մշտական վերահսկողություն է ստանում։ Թրամփը X սոցիալական հարթակում գրել է, որ համաձայնագիրը լուծում է Գրենլանդիայի հետ կապված՝ ԱՄՆ-ի անվտանգային մտահոգությունները։
Նախագահության և՛ առաջին, և՛ երկրորդ ժամկետների ընթացքում Գրենլանդիայի թեմայով Թրամփը բազմիցս է արտահայտվել՝ խոսելով այն գնելու, զավթելու, ամեն գնով ամերիկյան դարձնելու անհրաժեշտության մասին։ Երեկվա համաձայնությունը պետքարտուղար Մարկո Ռուբիոն անվանել է պատմական։
Արդյո՞ք կարելի է գրենլանդական ճգնաժամը հանգուցալուծված համարել և ինչո՞ւ է Թրամփին այդքան անհրաժեշտ Դանիայի Թագավորությանը պատկանող աշխարհի ամենամեծ կղզին։