«Երևանն է խոսում». Հանրային ռադիոն նշում է կազմավորման 100-ամյակը տոնական համերգով և նոր նախաձեռնություններով

«Երևանն է խոսում»՝ արդեն մեկ դար այս խոսքերով է սկսվում հայկական ռադիոյի պատմությունը։ Հանրային ռադիոյի հիմնադրման 100-ամյակը նշվում է տոնական միջոցառումների շարքով, որոնց առանցքում երաժշտությունն է, մշակութային ժառանգությունն ու նոր սերնդի ստեղծագործական ներուժը։

Սեպտեմբերի 18-ին «Գաֆէսճեան քանդակների պարտեզում» տեղի ունեցած հոբելյանական համերգը համախմբել էր տարբեր ժանրերի երաժիշտների, ներկայացրել Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդի նոր ձեռքբերումները։ Այսպիսով՝ ռադիոյի մեկդարյա պատմությունը շարունակվում է։

Leave a Comment