Արցախի հայաթափման տարելիցին երթ է անցկացվել դեպի Եռաբլուր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ 2026 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախյան պատերազմներում զոհվածների ծնողների և հարազատների նախաձեռնությամբ անցկացվել է համազգային լուռ սգո երթ։

Սեպտեմբերի 19-ը Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օրն է։ 2023-ի սեպտեմբերի 19-ին մեկնարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին էթնիկ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությանը և Արցախի հայաթափմանը։  

Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել «Արցախի կանչը» հուշակոթողին։

Leave a Comment