19 Սեպտեմբերի 2026, 17:00
Իտալական «La Repubblica» թերթի «Il Gusto» գաստրոնոմիական հավելվածում հոդված է հրապարակվել Հայաստանում գինեգործության մասին։
Նյութի հիմնական շեշտադրումն այն է, թե ինչպես երիտասարդ գինեգործների ոգևորության շնորհիվ հայկական գինեգործության բազմադարյա պատմությունն ապրում է «երկրորդ երիտասարդություն» և իսկական վերածնունդ։
Հոդվածի հեղինակը մանրամասն անդրադարձել է Տավուշի տարածաշրջանի գինեգործական յուրահատուկ ինքնությանը, գինին ավանդական կավե կարասներում հնեցնելու մշակույթին։ Հեղինակը նաև հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանում հաջողությամբ անցկացվել է «Concours Mondial de Bruxelles» գինու 33-րդ համաշխարհային մրցույթը, ինչն ամրապնդել է երկրի՝ որպես միջազգային կարևոր գինեգործական կենտրոնի կարգավիճակը։