Իտալիան պատրաստ է չորս նավ ուղարկել Բաբ էլ-Մանդեբի նեղուց

Իտալիան պատրաստ է մինչև չորս նավ ուղարկել, այդ թվում՝ ֆրեգատներ, Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբ նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է Corriere della Sera-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Իտալիան պատրաստ է մինչև չորս ռազմանավ ուղարկել Կարմիր ծովի նեղուց, որը Եմենի ապստամբները կարող են փակել։ Կառավարությունը գնահատում է, որ չորս նավերը նվազագույն քանակն են, որը անհրաժեշտ է Կարմիր ծովի 20 կիլոմետրանոց հատվածի անվտանգությունը ապահովելու համար, որը հուսիթները սպառնում են փակել և վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը», – գրել է Corriere della Sera-ն։

Հրապարակումը նշում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասին ուղղված նամակում Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն ընդգծել է «արդյունավետ և ժամանակին որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը»՝ ծովային երթուղու խափանման սպառնալիքը կանխելու համար։

Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ Իտալիան պատրաստ է ինքնուրույն գործել նորացված եվրոպական Aspides առաքելության այլ խոշոր մասնակիցների բացակայության դեպքում՝ տրամադրելով իր սեփական նավերը՝ նավագնացությանը աջակցելու համար, այդ թվում՝ այլ եվրոպական երկրներից եկող նավեր։ Հռոմը նաև ակնկալում է ծախսերի մի մասը կիսել ԵՄ այլ երկրների հետ։

Leave a Comment