Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել է 4-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Արգենտինայի թիմի հետ: խաղատախտակի առջև են Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը:
Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը Ղազախստանի ուժեղ թիմն է: Պարտիաներ են անցկացնում Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հիշեցնենք, որ մեկնարկային երեք տուրում Հայաստանի հավաքականները հաղթել են և առաջատարների թվում են: