Թրամփը 69-րդ անգամ հայտարարեց Իրանի նկատմամբ հաղթանակի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 69-րդ անգամ հայտարարել է Իրանի նկատմամբ հաղթանակի մասին։ Նա այս հայտարարությունն արել է Axios-ին տված հարցազրույցում։

«Ես չգիտեմ՝ այս հաղթանակը կգա՞ համաձայնագրի միջոցով, թե՞ ոչ, բայց հիմա մենք հաղթում ենք։ Եվ այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք, ի վերջո, կհաղթենք», – ասել է ամերիկացի նախագահը։

Նույն հարցազրույցում նա նշել է, որ գտնվում է Իրանի դեմ խոշոր հարվածի վերաբերյալ կարևոր որոշում կայացնելու գործընթացում և խոստովանել է, որ «ամեն ինչ հնարավոր է»։

2026 թվականի օգոստոսի վերջին ամերիկյան The Daily Beast հրատարակության կողմից հրապարակված վերլուծության համաձայն՝ Թրամփը 66 անգամ էր հայտարարել Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ պատերազմում հաղթանակի մասին։ Նա իր առաջին հայտարարությունն արել էր փետրվարի 28-ին՝ պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց, և այդ ժամանակվանից ի վեր այն բազմիցս կրկնել էր ելույթներում, հարցազրույցներում և սոցիալական ցանցերում գրառումներում։

 

Leave a Comment