Հունաստանը և այլ եվրոպական երկրներ դժվար ձմեռ են սպասում աշխարհում ռազմական հակամարտությունների հետևանքով նավթի գների բարձրացման պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախագահական պալատում նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետը նշել է, որ Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները, Մերձավոր Արևելքի ճգնաժամը չի մեղմանում, իսկ Կարմիր ծովում մարտական գործողությունները ավելի մեծ ճնշում են գործադրում նավթի գների վրա։
«Մեզ դժվար ձմեռ է սպասում։ Մենք գտնվում ենք աննախադեպ աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում», – Միցոտակիսի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտական գործողությունների և Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են բազմաթիվ նավթավերամշակման գործարաններ, դիզելային վառելիքի գներն ավելի շատ են բարձրացել, քան հումքի գները։ Սա, իհարկե, մեծ անկայունություն է ստեղծում», – ավելացրել է վարչապետը։