
«Չեմ էլ ուզում լսել․․․ Առավոտյան կարդացի այդ լուրը։ Գրառում արեցի՝ ամոթ նրանց, ովքեր տվել են այդ հուշամեդալը, կոչումը, չգիտեմ՝ ինչը։ Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել և մեդա՞լ տալ, ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է Արցախի «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա մրցանակին ու նրա հայտարարությանը։