Մեծ Բրիտանիայի Առևտրային նավագնացության գրասենյակի տվյալներով՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը 90%-ով ցածր է ԱՄՆ-Իրան հակամարտությունից առաջ եղած մակարդակից։
«Երթևեկության ծավալը մնում է մոտավորապես 90%-ով ցածր նախապատերազմյան մակարդակից, սակայն նավերի կայուն հոսք է նկատվել հունիսի 24-26-ը գրանցված գագաթնակետերից ի վեր», – նշվում է գործակալության զեկույցում։
Այն նշում է, որ նեղուցով անցնող նավերի մեծ մասը շարունակում են կազմել տանկերները։ Օմանի ափերի մոտ գտնվող հարավային երթուղին մնում է ամենաբարձր ռիսկի միջանցքը, որին բաժին է ընկել զինամթերքի հետ կապված 35 միջադեպերից 22-ը։
Նաև նշվում է, որ վերջին յոթ օրերի ընթացքում ԱՄՆ զինված ուժերը խստացրել են միջոցառումները՝ Իրանի հետ կապված առևտրային նավերի նեղուցով տարանցումը կանխելու համար։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել է Պարսից և Օմանի ծոցերում նավերը վնասազերծելու մի շարք գործողությունների մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։