Տիգրան Բարսեղյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սլովակիայի գավաթի խաղարկությունում: 1/32 եզրափակչում Յայա Տուրեի թիմը 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Նիտրայի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ: 39-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակում կատարել է գոլային փոխանցում: Հայ ֆուտբոլիստը հանդես է եկել ավագի թևկապով:

 

Leave a Comment