Նոր համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն առցանց կնքել պայմանագիրը, այլև ապահովում է դրանից ծագող իրավունքների պետական գրանցումն ինքնաշխատ եղանակով։
Կոմիտեից հայտնում են, որ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին այս հնարավորությունն առաջին անգամ գործնականում կիրառվել է: Կնքվել է անշարժ գույքի վաճառքի առաջին առցանց պայմանագիրը, իսկ դրանից ծագող սեփականության իրավունքը գրանցվել է ինքնաշխատ եղանակով։
Այսպիսով, անշարժ գույքի վաճառքի գործարքը՝ պայմանագրի կնքումից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցում, հնարավոր է իրականացնել առցանց՝ ցանկացած վայրից, առանց նոտարական գրասենյակ կամ Կադաստրի կոմիտեի խորհրդատվական կենտրոն այցելելու։
Լուսանկարում՝ առաջին առցանց գործարքի արդյունքում գրանցված սեփականության իրավունքի վկայականը։