Դատավոր Գնել Գասպարյանին բաշխվելիք որոշ գործերի համար սահմանվել է 50%-ի չափով նվազեցման տոկոսաչափ

Բարձրագույն դատական խորհուրդը նոր որոշում է ընդունել՝ դատավորին բաշխվելիք գործերի համար առանձին տոկոսաչափ սահմանելու մասին։ Iravaban.net-ը ուսումնասիրել է համապատասխան որոշումը։

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի    1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանին բաշխվելիք գործերի համար, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների,հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 50%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի սեպտեմբերի 22-ից նոյեմբերի 23-ը ներառյալ:

Leave a Comment