Ադրբեջանը շարունակում է կեղծել Արցախի հայկական ժառանգության պատմությունն ու այն ներկայացնել նաև միջազգային հանրությանը։ Թեման կրկին ակտիվացավ օտարերկրյա դիվանագետների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո, երբ ադրբեջանական կողմը Գանձասարի և Դադիվանքի պատմությունը ներկայացրեց իր մեկնաբանությամբ։ Հայաստանում դրան հետևեցին արձագանքներ ու հակադարձումներ։ Դրանց ֆոնին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելեց Երևան, եղավ Մատենադարանում և ծանոթացավ հայկական ձեռագրերի հավաքածուին ու դրանց պատմությանը։ Ի՞նչ էր տեղի ունեցել դիվանագետների այցի ընթացքում, և ի՞նչ փաստեր են հակասում ադրբեջանական ներկայացմանը։ Թեմայի շուրջ քննարկումները՝ «Շանթնյուզի»-ի տաղավարում: