Ֆուտզալի ՀՀ հավաքականը երկրորդ խաղում հաղթեց Մոլդովայի ընտրանուն

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Մոլդովայում երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել այդ երկրի հավաքականի հետ։ Այս անգամ մեր թիմը հաղթել է 4:3 հաշվով։

Աչքի են ընկել Ալբերտ Գրիգորյանը, Պուտրուս Վասիլևը, Միքայել Ղանդիլյանը և Միհրան Դերմենջյանը։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 3։3 հաշվով։

Սա Անտոնիո Ֆերնանդեսի առաջին հաղթանակն էր որպես ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

Leave a Comment