Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում. ԱՆ

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին:

«Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության:
Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Leave a Comment