Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը 70 հազար դրամից բարձրացվում է՝ դառնալով 1,5-ից մինչև 2 մլն ՀՀ դրամ։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։
«Երևան քաղաքի վարչական սահմաններում բարձր ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների շինհրապարակները, եթե այժմ չեն ունենա այս տեսքը, ապա կառաջանա տուգանքի նշանակում, նախկինում 70 հազար դրամի փոխարեն, այժմ մեկ ու կեսից մինչև երկու միլիոն դրամի սահմաններում։ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում կառուցապատող ընկերություններինպահպանել շինհրապարակներում սանիտարահիգիենիկ նորմերը, շինհրապարակների տարանջատումը և այլ նորմեր։
Սիրելի Երևանցիներ, իսկ ձեզ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այն բոլոր ահազանգերի և տեսանյութերի համար, որոնք վերաբերելի են այս ոլորտի խնդիրներին և որոնք աջակցում են և առավել տեսանելի են դարձնում քաղաքային իշխանության համար, արագորեն կանխել այս ոլորտում հնարավոր իրավախախտումները»,- նշվում է տեսանյութում։