Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Iravaban.net–ը, սեպտեմբերի 14-ին ձերբակալվել էին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան։
Iravaban.net–ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին աշխատակիցների նկատմամբ՝ տնային կալանք, վարչական հսկողություն և գրավ։