Ֆիլիպինների հարավում՝ Մինդանաո նահանգի Բանգա քաղաքում, ավագ դպրոցում հրաձգության հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Բանգայի քաղաքապետ Ալբերտ Պալենսիան BBC-ին հայտնել է, որ զոհերից երկուսը 14 տարեկան են։ Նրա խոսքով՝ զոհվածների թվում է նաև 16-ամյա հրաձիգը։ ավագ դպրոցում հրաձգության հետևանքով երեք մարդ զոհվել է,
Բանգայի աղետների կառավարման մարմինները հայտնել են, որ հրաձգությունից հետո համայնքի ամբողջ տարածքում բոլոր մակարդակների դասերը կասեցվել են։ Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։
